Աշոտ Ղուլյան. Առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, գործընթացը մշտապես ձգձգվելու է
Այսօր միջնորդներին չի հաջողվում անգամ ապահովել բանակցությունների վերսկսման անհրաժեշտ պայմանները, իսկ դա արդեն խոսում է այն մասին, որ ներկա ձևաչափը չի բավարարում արդյունավետ կարգավորում ունենալու ցանկությունը։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է՝ Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում միայն ու միայն բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից:
«Այս փաստը տարիներ շարունակ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ մատնանշվել է՝ հիմնավորելու համար երկրի իշխանությունների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների լիարժեք ձևաչափը վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ:
Այն հանգամանքը, որ 1990-ականներին, երբ Արցախը անմիջապես մասնակցում էր բանակցություններին, մենք ունեցել ենք կոնկրետ արդյունքներ զինադադարի հաստատման և դրա ռեժիմի ամրապնդման մասին հիմնարար փաստաթղթերի տեսքով, արդեն իսկ հաստատումն են այն տեսակետի, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, գործընթացը մշտապես ձգձգվելու է։
Այսքանով հանդերձ, եթե ներկայումս հակամարտության ոչ բոլոր կողմերն են գիտակցում այս պարզ իրողությունը, ապա դա դեռ չի նշանակում, որ հայկական կողմերը պետք է դադարեն շրջանառել Արցախի մասնակցության թեման, քանի որ ի վերջո հարցի լուծումը կարող է լինել բացառապես այն դեպքում, եթե այն համապատասխանի Արցախի ժողովրդի ակնկալիքներին»,-ասել է Արցախի ԱԺ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա. արտաքին քաղաքականության դրույթները՝ կառավարության ծրագրում
- Հ. Մելիք-Շահնազարյան. Արցախը բանակցություններում ներգրավելը` որպես բանակցությունները շարունակելու նախապայման
- Բակո Սահակյան. Մենք գտնվում ենք մի փուլում, որտեղ ՀՀ-ն լուրջ ջանքեր է գործադրում, որ Արցախը բանակցությունների մասնակից դառնա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում