Բրազիլիայի հնագույն թանգարանում հրդեհ է բռնկվել
Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում հրդեհ է բռնկվել Բրազիլիայի ազգային թանգարանում, որը երկրի հնագույն գիտական հաստատությունն է։
Գազետա.ռու-ն, հղում անելով Globo-ին, գրում է, որ հրդեհի հետևանքով որևէ մեկը չի տուժել։
Թանգարանում պահվում է շուրջ 20 հազար ցուցանմուշ։ Նախնական տեղեկատվությամբ, թանգարանի բոլոր ցուցանմուշները հրդեհի հետևանքով այրվել են։
Բրազիլիայի ազգային թանգարանը բացվել է 1818 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան