Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի Comedy Club փառատոն
«Տաշիր» ընկերությունների խումբն ու Comedy Club Production-ը կհամագործակցեն՝ Հայաստանի մայրաքաղաքում Comedy Club փառատոն անցկացնելու նպատակով: Ընկերությունից հայտնում են, որ փառատոնին կմասնակցեն նախագծի բոլոր ռեզիդենտները, շոու բիզնեսի, սպորտի, երաժշտության և կինոյի աստղեր:
Փառատոնը կկայանա սեպտեմբերի 15-ին և 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բեմ կվերադառնա Գարիկ Մարտիրոսյանը, որը Պավել Վոլյայի հետ միասին կշփվի հյուրերի հետ: Հատկանշական է, որ միջոցառումը կկայանա Երևանի համար հոբելյանական տարում: Այսպիսով, Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Comedy Club փառատոնն իր ուրախ նոտան կավելացնի քաղաքի և նրա բնակիչների մեծ տոնին: