«Արսենալ»-ը՝ Մխիթարյանի Ադրբեջան մեկնելու հարցի մասին
Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ ֆուտբոլիստների անվտանգությունն առաջնահերթ է: Նշենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում պետք է հանդիպի Ադրբեջանի «Ղարաբաղին», և հիմա քննարկվում է Հենրիխ Մխիթարյանի Բաքու մեկնել-չմեկնելու հարցը:
Evening Standard-ի ներկայացրած հայտարարության մեջ ասված է. «Թիմի ֆուտբոլիստների անվտանգությունը մեզ համար միշտ էլ առաջնահերթ է եղել: Մենք կքննարկենք Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, կխոսենք ֆուտբոլիստի հետ, որից հետո վերջնական որոշում կկայացնենք»։
Ադրբեջանում «Ղարաբաղ»-ի ու «Արսենալ»-ի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին