ՌԴ-ն եթե զենք մատակարարի Ադրբեջանին, ավելի ուժեղ զենք կմատակարարի հայկական կողմին. Բաբայան
«Ռուսաստանից Ադրբեջան զենքի մատակարարման պայմանագրերի 5 միլիարդ դոլար գնահատման մասին հայտարարությունը չի ազդի տարածաշրջանի կայունության և խաղախության պահպանման վրա»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով սեպեմբերի 1-ին կայացած Պուտին-Ալիև հանդիպումն ու հայտարարությունները։
«Սա ոչ թե նոր զենքի գնման պայմանագիր է, այլ ընդհանուր առմամբ մինչ այս կնքված պայմանագրերի գնահատականն է։ Մենք հույս ունենք, որ ՌԴ-ն շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում պատերազմ չլինի, քանի որ հանդիսանում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և ջանքեր է գործադրում, որպեսզի տարածաշրջանում պահպանվի խաղաղություն ու կայունությունը։ Համոզված եմ, որ ՌԴ-ն կպահպանի հավասարակշռվածությունը և նույնիսկ, եթե զենք մատակարարի Ադրբեջանին, ավելի որակով, ուժեղ զենք կմատակարարի հայկական կողմին, որպեսզի հավասարակշռվածությունը պահպանվի, քանի որ միշտ ասում ենք, որ Ադրբեջանն ահաբեկչական երկիր է և նույնիսկ ռագատկա այդպիսի պետությանը չի կարելի տալ»,- ասաց Բաբայանը։
Հարցին, թե արդյոք իրողություն չի՞ փոխվել և այն չի՞ ազդում զենքի վաճառքի գործընթացի վրա, նա պատասխանեց. «Նոր իշխանությունները հայտարարում են, որ հավասարակշռված քաղաքականությունը շարունակվելու է, դա շատ կարևոր է, քանի որ ցանկացած խարխլում կարող է բերել անկանխատեսելի հետևանքների»։
Ինչ վերաբերում է Պուտին և Ալիև բանակցությունների արդյունքում ստորագրված ավելի քան 10 փաստաթղթին, Դավիթ Բաբայանն ասաց. «Ռուսաստանը գերտերություն է, և փորձում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ իր բոլոր հարևանների հետ, մենք պետք սա հանգիստ ընդունենք, պարզապես անենք հնարավորը, որպեսզի նույն ադրբեջանը երբևիցե մեզնից առավելություն չստանա»։
Նշենք, որ Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն այսօր News.am-ին տված մեկնաբանությունում անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների հրապարակումներին, նշել է, որ «Ադրբեջանի՝ ռազմական գործողություններին նախապատրաստվելու վերաբերյալ հայտարարությունների ֆոնին, դժվար է այս տեղեկատվությունը հենց այնպես շրջանցել»:
Ընդ որում, ըստ Աբրահամյանի, ռուսական լրատվամիջոցներով եկող այս լրատվական հոսքին զուգահեռ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև Թուրքիայի, Բելառուսի, Իսրայելի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության խորացման, դրանց հեռանկարների ու առաջիկայում սպասվող նոր ձեռքբերումների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է «վայ-վայ»-ից կարողանանք անցնել հաշվարկի. Թևան Պողոսյան
- Լավրով. Մեզ մտահոգում է, որ քննվում են տասը տարվա վաղեմության իրադարձություններ
- Ադրբեջանը ՌԴ-ից 5 միլիարդ դոլարի զենք է գնել. Ալիև
- Պուտին. Ռուսաստանը կշարունակի նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
- Պատերազմական գործողությունների վերսկսման հայտարարությունների հիմքում բանակցությունների բացակայությունն է. Տիգրան Աբրահամյան
- Իսրայելում բարձրացվեց նաև Ադրբեջանին զենք վաճառելու հարցը. Գագիկ Մելիքյան
- Ախ, այդ քնքուշ ռուսական զենքը
- Կոնստանտին Կոսաչովը Երևանում խոսել է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
- Հայտնի է՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը շահարկում ՌԴ- կողմից իրեն զենք մատակարարելու հարցը. Նալբանդյան
- Ադրբեջանը ռուսական զենքի նոր խմբաքանակ է ստացել
- «Սուրբ տեղը դատարկ չի մնում». Սիդորովը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին
- Հայ-ռուսական օրակարգի ամենակնճռոտ հարցերից մեկը ռուսական զենքի մատակարարումն է Ադրբեջանին. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին