«Լեոն» չի կարողացել նվաճել ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի գլխավոր փուլի ուղեգիրը
Սեպտեմբերի 1-ին շվեդական Ուդևալա քաղաքում ավարտվել է 2018/2019թթ. ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլի խմբային մրցաշարը: Հայաստանի չեմպիոն «Լեոն» առաջին խաղում հաղթել է իսլանդական «Վենգիր Յուպիտերս» թիմին 8:2 հաշվով, իսկ երկրորդ խաղում առավելության հասավ Չեռնոգորիայի «Չելիկի» նկատմամբ 4:2 հաշվով:
ՀՖՖ-ից հայտնում են, որ վերջին տուրում խմբի հաղթողի կոչումը խաղարկել են «Լեոն» և «Ուդևալան»: Համառ պայքարում հաղթել է «Ուդևալան» 2:1 հաշվով և դուրս է եկել մրցաշարի գլխավոր փուլ:
Աղբյուրը հիշեցնում է, որ գլխավոր փուլի ուղեգիրը նվաճելու էր միայն խմբի հաղթողը:
Հարակից հրապարակումներ`
- «Լեոն» հաղթել է ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի առաջին խաղում
- «Լեոն» մեկնարկում է ֆուտզալի Չեմպիոնների Լիգայում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան