Խոստացված ներդրումներից 240 մլն դոլարն իրատեսական է. Արծվիկ Մինասյան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում անդրադառնալով ներդրումների ցուցանիշներին՝ նախ կոչ արեց լինել նրբանկատ այս հարցում:
«Ես առաջարկում եմ, որ սրանից հետո քննարկման առարկա դարձնենք Վիճակագրական կոմիտեի ցուցանիշները, որոնք վերաբերում են համախառն կուտակմանը, քանի որ սա մի ցուցանիշ է, որն առավել մոտ է ներդրում ասվածին»,- նշեց նախարարը:
Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ 2018 թ-ի հունվար-հունիսին իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է -53.1 մլն դոլար, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ 81.3 մլն դոլար:
Անդրադառնալով նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ մայիսի 15-ից սկսած մեծ թվով քաղաքացիներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են նախարարություն, որի արդյունքում շատերը ներդրման որոշակի թվերի մասին հայտարարություններ են արել:
«Եթե վերածենք այդ թվերը, ապա դրանք անցնում են 1 միլիարդ դոլարը, բայց մենք փորձում ենք գնահատել իրատեսականը տեսանելի ժամանակաշրջանում: Եկել ենք եզրակացության, որ 240 միլիոնն առնվազն իրատեսական է, և այս կազմակերպությունների հետ աշխատում ենք, որ իրենց գաղափարները վերածեն բիզնես պլանների կամ մեր նախարարության միջոցով փորձենք դրանք վերածել բիզնես նախագծերի»,- ընդգծեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 10,2 տոկոսով ավելացել է
- 2018թ-ի առաջին կիսամյակում վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել. նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում