ՀԺԱՄ-ը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
ԿԸՀ արտահերթ նիստում որոշումներ կայացվեցին գրանցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 13 կուսակցություններից 12-ը։ Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀԺԱՄ-ը հայտարարել է ընտրապայքարից դուրս գալու մասին:
«Նիստը սկսկելուց ընդամենը րոպեներ առաջ, ներկայացվեց համապատասխան գրություն, որտեղ ներկայացվում են տարբեր գնահատականներ ու փաստարկներ ու նշվում է, ելնելով վերագրոյալից՝ հայտնում ենք, որ չենք մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, հայտնում ենք ինքնաբացարկ, բարի երթ մաղթում քաղաքական մյութ ուժերին»,-հայտարարեց Մուկուչյանը։
Նա մանրամասնեց, որ կուսակցությունը չէր գրանցվել դեռ, հետևաբար կուսակցության ներկայացրած փաստաթղթերը չքննարկվեն հանձանաժողովի նիստում, փաստաթղթերը կվերադարձվեն կուսակցությանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 23-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին, կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
Ընտրություններին մասնակցելու են՝
ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԻՄ ՔԱՅԼԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
ԼՈՒՅՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՔ (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հարակից հրապարակումներ`
- Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման կոչ է անում Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին
- Հայկ Մարության. Կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս
- Վիգեն Սարգսյան․ Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը
- ԿԸՀ-ում խորհրդակցություն է անցկացվել՝ ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված ների հետ
- Ավագանու ընտրություններին մասնակցող 13 քաղաքական ուժերի ցուցակներն ու առաջին համարները
- Երևանի ավագանու ընտրություններում մեր շանսերը բարձր ենք գնահատում. ՕԵԿ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին