Առևտրականների բողոքի ակցիան կառավարության դիմաց
Կառավարության շենքի մոտ այս պահին բողոքի ակցիա են անում տարբեր տոնավաճառներում առևտուր իրականացնողներ: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենց բողոքը վերաբերում է ներմուծման գների բարձրացմանը:
Նրանք պահանջում են վերանայել մաքսազերծման գները, քանի որ Հայաստան ներկրվող ապրանքների մաքսազերծումը թանկացել է, ինչի արդյունքում փոքր ու միջին բիզնեսը խնդրի առաջ է կանգնել:
«Մարդիկ 3 դոլարի մեջ չէին տեղավորում, հիմա դարձնում են 4-5 դոլար, ոնց են վարկերը փակելո՞ւ: Մի քանի հոգով նստում են, իրենց համար որոշումներ են կայացնում ու գները բարձրացնում: Չէ որ իշխանությունը ժողովրդին է, ժողովուրդը պետք է որոշի գները բարձրացնի, թե իջեցնի: Մարդիկ վարկերի տակ են, ապրանքը բերում են, կեսը վաճառվում է, կեսը՝ մնում»,- ասաց ակցիայի մասնակիցները մեկը:
«Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը նշեց, որ երեկ հանդիպել են ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ, ներկայացրել են խնդիրը:
«Մենք որոշել ենք «խելոք կանգնել» այստեղ մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպենք: Ուզում ենք գները նվազեն, մարդկանց վիճակը տեղում վատ է: Կրթության նախարարն էլ օյին բերեց էս ժողովրդի գլխին: Փոխանակ շուտ ասեր, որ դպրոցականները ազատ ոճի հագուստ են կրելու, առևտրականներն իմանային, որ սև ու սպիտակ համազգեստ չբերեին, բայց մարդիկ բերեցին, հետո նոր ասեց՝ դպրոցում ազատ հագուստ է: Հիմա էդ շորերը մնացել են, անգամ պայուսակները չեն վաճառվել»,- ասաց Արմեն Ներսիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան