Եգիպտոսում գտել են նեոլիթի դարաշրջանի գյուղի մնացորդներ
Համատեղ եգիպտա-ֆրանսիական հնագիտական խումբը Եգիպտոսի հյուսիսում հայտնաբերել է նեոլիթի դարաշրջանի գյուղի մնացորդներ։
Ռիա նովոստին գրում է, որ պեղումների ընթացքում հայտնաբերվել են շենքերի և պահեստարանների հատվածներ, որոնցում հայտնաբերվել են բույսերի և կենդանիների ոսկորների հետքեր, նաև քարե գործիքներ և կերամիկա, ինչը վկայում է, որ այդ գյուղի հնագույն բնակիչները տնտեսություն են վարել։
«Այս գտածոյի կարևորությունն այն է, որ նեոլիթի դարաշրջանի՝ մ.թա. 4200-2900 թվականների բնակավայրեր այդ շրջանում չէին հայտնաբերվել։ Գտածոն թույլ է տալիս հնագետներին ուսումնասիրել նախապատմական համայնքները, որոնք ապրել են Նեղոսի դելտայում մինչև փարավոնների առաջին դինաստիայի կառավարումը՝ մ.թ.ա. 4-րդ հազարամյակ»,- ասել է հին եգիպտական հուշարձանների պահպանության գերատեսչության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Գիտնականները որոշել են Եգիպտոսում հայտնաբերված սարկոֆագի մարդկանց սեռն ու տարիքը
- Եգիպտոսում վերականգնել են Ռամզես Մեծի` 30 տոննանոց արձանը
- Եգիպտոսում բացել են ամենախոշոր չվնասված սարկոֆագը
- Եգիպտոսում հայտնաբերվել է զմռսման հնագույն արհեստանոց