Պետք է «վայ-վայ»-ից կարողանանք անցնել հաշվարկի. Թևան Պողոսյան
Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց, որ մինչև հիմա ՌԴ-ից Ադրբեջան զենքի մատակարարման պայմանագրերը գնահատվում են 5 միլիարդ դոլար և այդ թիվը շարունակում է աճել։
Ալիևի հայտարարության և Հայաստանի դիվանագիտական դաշտի անելիքների մասին Panorama.am-ը զրուցեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի հետ, ում համար այս հայտարարությունը զարմանալի չէր։
«Առաջին անգամ չէ, որ մեկնաբանում ենք այսպիսի հայտարարությններ, հարցազրույցներ տալիս, դժգոհություններ արտահայտում, բայց ունենենում ենք նույն արդյունքը։ Որևէ կասկած չեմ ունեցել, որ այդ հանդիպման ժամանակ խոսակցություն է գնալու նաև զենքից, զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են։ Ադրբեջանն արդեն տարիներ ի վեր Ռուսաստանից մեծ քանակությամբ զենք է գնում, ՌԴ-ն մատակարարում է, իսկ Ադրբեջանն էլ անընդհատ դրա մասին բարձրաձայնում է։ Ալիևի կողմից հատուկ նշվում է թիվ, որն ամեն անգամ ավելի է մեծ է։ Նա հասկանում է, ինչպես անել, որ հայերն իրենց ճնշված զգան»,- նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով, եթե առաջին անգամ խոսում էին 2 միլիարդի զենքի մասին, հիմա` 5, մի քանի տարի հետո էլ կխոսեն 7 մլրդ-ի մասին, բայց եթե կարողանում ես սցենարները հաշվարկել, հասկանում ես՝ սա միշտ լինելու է իրենց կողմից հայտարարությունների մեջ։
«Պետք է հասկանալ՝ ոնց անել, որ երբ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները հանդիպեն, հայտարարվի, որ ռազմաարդյունաբերական համագործակցությունը անցել է 10 մլրդը և Ադրբեջանը սկսի նեղվել։ Պետք է նստենք և մեր շահերը առաջ տանելու համար հասկանանք՝ ինչ գործողություններ անել, ոչ թե նստել, սպասել թվերին, հետո «վայ-վայ» անել, պետք է «վայ-վայ»-ից կարողանանք անցնել հաշվարկի, գործողությունների։ Մենք մեր խաղի կանոնները պետք է փոխենք»,- նշեց Թևան Թողոսյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ այնպես չէ, որ ՀՀ-ՌԴ համագործակցության մեջ միայն Հայաստանն է օգուտ ստանում, իսկ Ռուսաստանը միայն վնասներ է կրում. «Ռուսաստանի կողմի օգուտների մասին պետք է ևս բարձրաձայնել, իրենց մոտ էլ հասկանան, որ մեզ պետք է շատ նրբորեն վերաբերվեն, չի կարող մեկը միշտ լավ դաշնակից լինելը, իսկ մյուսը՝ արհամարհվել։ Հույս ունեմ, որ մեր արտգործնախարարությունը, դիվանագետները տարբեր սցենարներ ունեն մշակած այս ուղղությամբ և կփոխեն իրենց աշխատաոճը»։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Մեզ մտահոգում է, որ քննվում են տասը տարվա վաղեմության իրադարձություններ
- Ադրբեջանը ՌԴ-ից 5 միլիարդ դոլարի զենք է գնել. Ալիև
- Բրիտանական ԶԼՄ-ները համեմատել են Պուտինի և Թրամփի ինքնաթիռները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան