Լեոնարդո դա Վինչիի՝ աշխարհում ամենաթանկ կտավի շնորհանդեսը չի կայանա
Աբու-Դաբիում ֆրանսիական Լուվր թանգարանի մասնաճյուղը հայտարարել է, որ հետաձգվել է Լեոնարդո դա Վանչիի «Աշխարհի փրկիչը» նկարի շնորհանդեսը։
«Աբու-Դաբիի մշակույթի և տուրիզմի վարչությունը հայտարարում է, որ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» նկարի շնորհանդեսը հետաձգվել է։ Այլ մանրամասներ կբացահայտվեն առաջիկայում»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ նշված է թանգարանի Թվիթերում։
Թե ինչն է հետաձգման պատճառը և երբ կկայանա շնորհանդեսը, դեռ չի հաղորդվում։
Նկարի շնորհանդեսը, որը համարվում է ամենաթանկն աշխարհում, նախատեսված էր սեպտեմբերի 18-ին։
«Աշխարհի փրկիչը» համարվում էր կորած, բայց նորից «հայտնվել է» 2017-ին, երբ մասնավոր կոլեկցիոները ձեռք էր բերել այն ավելի քան 400 միլիոն դոլարով։
Աբու Դաբիում Լուվրը բացվել է 2017-ին։ Ֆրանսիայի տարածքից դուրս այն միակ կառույցն է, որը կարող է օգտագործել Լուվր բրենդը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան