Կլեոպատրային պատկանող հնագույն մասունքներ են հայտնաբերվել
Եգիպտական հնագետները հայտնաբերել են երկու մասնունք, որոնք պատկանում են Պտղոմեոս 5-րդ թագավորին և նրա կնոջը՝ Կլեոպատրային։ Լենտա.ռու-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Արաբական Հանրապետության հնությունների գործով նախարարությանը կայքը։
Գիտնականները տեքստերով և պատկերներով քարե երկար սալիկներ են գտել Կոմ-Օմբո եկեղեցում (Վերին Եգիպտոս), որը Նուբիտ հնագույն քաղաքից միակ պահպանված կառույցն է։ Արտեֆակտերը տեղափոխվել են Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան, որտեղ նրանք մաքրվել և վերականգնվել են։
Սալիկներից մեկը ունի 2,53 մետր երկարություն, վրան պատկերված է Պտղոմեոսն ու Կլեոպատրան, նաև 29 տող հիերոգլիֆներ։ Երկրորդ սալիկի վրա, որի երկարությունը 2,8 մետր է, նույնպես պատկերված է թարգավորն ու նրա ընտանիք անդամները։ Դրա վրա երկու տեքստ կա գրված։