Ճապոնիայի ԱԳ նախարար. Ճապոնիան որոշել է թեթևացնել վիզայի պայմանները ՀՀ քաղաքացիների համար
Ճապոնիան կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն։ Սա Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով առաջին այցն է Հայաստան։
«Նախարար Մնացականյանի հետ հանդիպմանը, մենք քննարկեցինք, թե ինչպես կարող են Հայաստանն ու Ճապոնիան առավել սերտ համագործակցել։ Օրինակ, Ճապոնիան Հայաստանի հետ համագործակցելու է երիտասարդ փաստաբանների, դիվանագետների ու այլ մասնագետների պատրաստման առումով»,-ասաց նախարարը։
Տարո Կոնոն հայտարարեց, որ իր երկիրը որոշել է «թեթևացնել վիզայի պայմանները ՀՀ քաղաքացիների համար ժողովուրդների միջև շփումը դյուրացնելու համար», բացի այդ իր երկիրը պատրաստվում է միանալ ընտրությունների համար Հայաստանին տրամադրվելիք օժանդակությանը։