Մակրոնը՝ Պուտինի երազանքի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երազում է ապամոնտաժել Եվրամիությունը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը՝ խոսելով եվրոպական արժեքների և Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջև տարբերությունների մասին։
«Ես հարգում եմ Վլադիմիր Պուտինին»,- ասել է նա՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ իրենց անհրաժեշտ է Ռուսաստանի հետ քննարկումներ։
«Բայց Պուտինի երազանքը Եվրամիությունն ապամոնտաժելն է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը շվեդական SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան հարգում է մարդու իրավունքները, «զգալի ժողովրդավարություն ունեցող երկրներից մեկն է» և ԵՄ անդամ։
«Ես մշտապես շփման մեջ եմ Պուտինի հետ և հարգում եմ նրան, բայց Ռուսաստանը մարդու իրավունքների տեսանկյունից օրինակ չի հանդիսանում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։