ԱՄՆ-ը «գին է վճարել» Սիրիայում անգործության համար. Ջոն Քերրի
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին կարծում է, որ Միացյալ նահանգները «գին են վճարել» Սիրիայում անգործության համար:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին Քերրին հայտարարել է CBS News հեռուստաալիքի եթերում: Նա խոստովանել է, որ չի կարողացել համոզել նախագահ Օբամային, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «պետք է դաս տալ» հրադադարը խախտելու և քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման համար: Ըստ Քերրիի, հենց դրա համար էլ Վաշինգտոնն արդյունքում «գին է վճարել» Սիրիայում անգործության համար: Խոսքը 2012 թվականին մերձավորարևելյան տարածաշրջանում իրավիճակի մասին է, երբ հայտնվեցին առաջին հաղորդագրությունները Սիրիայում քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին:
«Ես առաջ եմ քաշել մի քանի գաղափար: Իմ փաստարկը չհամոզեց Բարաք Օբամային: Ես կարծում էին, որ մենք մի քանի ընտրություն ունենք, որոնց դեպքում կարող էինք գործել շատ ցածր ռիսկով, որպեսզի հասկացնեինք Ասադին, որ երբ մեզ մոտ հրադադար էր և նա ասում էր, որ կպահպանի այն, ապա ինքը պետք է անի դա: Մտածում էի, որ պետք է անեինք դա»,- բացատրել է Քերրին:
2012 թվականի օգոստոսին Օբաման հայտարարել էր, որ քիմիական զենքի օգտագործումը կարմիր գիծն է, որը կարող է փոխել սիրիական հակամարտությունում ԱՄՆ մասնակցության խաղի կանոնները, եթե Սիրիայի իշխանությունները հատեն այդ գիծը: Այդուհանդերձ 2013-ի ամռանը, ենթադրյալ քիմիական գրոհից հետո, Օբաման պատրաստվում էր հրթիռային գրոհի, մինչև ուղեգիծը փոխելը և ավիահարվածների համար Կոնգրեսի հավանությունը ստանալը: Քերրին իր նոր գրքում գրում է, որ այսպես կոչված կարմիր գիծն անկատար մնաց, և նախագահ Օբամայի այդ որոշումը զարմացրել է Քերրիին: Օգոստոսին պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կպատասխանի Սիրիայում քիմիական զենքի օգտագործմանը: Դրանից բացի ամերիկյան կողմը կոչ էր արել ՌԴ-ին հետ պահել Սիրիայի իշխանություններին քիմիական զենք օգտագործելու մտադրությունից:
Հարակից հրապարակումներ`
- Ասադը պատմել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին
- Դամասկոսի հետազոտական կենտրոնում քիմիական զենք չի հայտնաբերվել
- Ֆրանսիան հարված կհասցնի, եթե ապացուցվի, որ Սիրիայում քիմիական զենք է օգտագործվել. Էմանուել Մակրոն
- ԻՊ-ը Սիրիայում կրկին քիմիական զենք է կիրառել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան