Փաշինյանը հաստատել է վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի անհատական կազմը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին։
Կառավարության պաշտոնական էջում հրապարակված որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 hավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն N 2 hավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ նշանակել Միրոսլավ Լիպարին:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար նշանակել Վահրամ Պետրոսյանին»։
Կազմը՝ այստեղ։