Քանյե Ուեսթը մտադիր է պայքարել նախագահի պաշտոնի համար
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ լրջորեն դիտարկում է 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Fox News-ին։
«Այո, դա 100 տոկոսով կարող է տեղի ունենալու 2024-ին»,- ասել է ռեփերը։
Ուեսթը, ով ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի մոլի կողմնակիցն է, նշել է, որ չի պատրաստվում «փորձել» գրավել երկրի ղեկավարի աթոռը, այլ դա հաստատ կանի, եթե որոշի մասնակցել։
Ուեսթն առաջին անգամ իր պլանների մասին հայտարարել էր 2015 թվականին։ Այդ ժամանակ ռեփերը հայտարարել էր, որ կմասնակցի 2020 թվականի ընտրություններին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Քանյե Ուեսթին
- Քանյե Ուեսթին անտաղանդ դիզայներ են անվանել
- Սպիտակ տունը՝ Քանյե Ուեսթի նախագահ դառնալու մտադրության մասին
- Ռեփեր Քանյե Ուեսթը ցանկանում է ԱՄՆ նախագահ դառնալ
- Մոսկովաբնակ երիտասարդը Քանյե Ուեսթին հետապնդել է երևանյան այցի ողջ ընթացքում
- Ebay-ում վաճառում են ջուրը, որտեղ լողացել է Քանյե Ուեսթը
- Քաղաքը ռեփ է լսում. Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին