Reuters-ի լրագրողները Մյանմայում դատապարտվել են յոթ տարվա ազատազրկման
Մյանմայում դատարանը Reuters գործակալության երկու լրագրողի դատապարտել է յոթ տարվա ազատազրկման։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ լրագրողները լուսաբանել են ռոհինջաների վիճակը: Նրանց մեղավոր են ճանաչել գաղտնի տեղեկատվության ապօրինի ստացման համար: Մասնավորապես, դատարանը կարծում է, որ գործակալության աշխատակիցները խախտել են Մյանմայի պետական գաղտնքի մասին օրենքը՝ մահմեդականություն դավանող ռոհինջաների շուրջ ստեղծված իրավիճակը լուսաբանելիս:
Դատախազների տվյալներով, լրագրողների տրամադրության տակ են հայտնվել պետական կոնֆինդենցիալ փաստաթղթեր:
Անազատության դատապարտված 32-ամյա Վա Լոնն ու 28-ամյա Սոե Օօ-ն Մյանմայի քաղաքացիներ են։ Լրագրողների ձերբակալվել էին 2017-ի դեկտեմբերին։
Reuters-ի գլխավոր խմբագիր Սթիվեն Ադլերը լրագրողներին դատապարտելու հետ կապված ասել է՝ «Reuters-ի համար տխուր օր է, ամբողջ աշխարհի մամուլի համար տխուր օր է»։