Երևանի տիկնիկային թատրոնը մասնակցում է Բահրեյնում անցկացվող փառատոնին
«Մեր «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը շարունակում է իր համաշխարհային թռիչքը»,-գրված է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ֆեյսբուքյան էջում։
Միաժամանակ թատրոնից տեղեկացնում են, որ այս օրերին թատրոնը մասնակցում է Բայրեյնում անց կացվող ամենամյա թատերական փառատոնին՝ International Theatre Festival for Youth in Bahrain:
Այս անգամ Տիկնիկային թատրոնը ներկայանալու է Անուշ Ասլիբեկյանի «Թռիչք քաղաքի վրայով» պիեսի Նարինե Գրիգորյանի բեմադրությունով:
«Թռիչք քաղաքի վրայով» -ը ներկայացվելու է սեպտեմբերի 6-ին։
Դերերում հանդես են գալիս Նարինե Գրիգորյանը և Սերգեյ Թովմասյանը:
Լուսանկարները՝ Տիկնիկային թատրոնի և թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի ֆեյսբուքյան էջերից։
Հարակից հրապարակումներ`
- «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը՝ միջազգային թատերական փառատոնում
- Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը զբաղեցրել է երրորդ տեղը. «Ամաչելու բան չունենք»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին