Արմավիրցի խաղողագործները փակել են ճանապարհը
Արմավիրի մարզի՝ Սարդարապատ, Բամբակաշատ, Նորապետ, Գեչռլու, 4-րդ, 5-րդ , 6-րդ սովխոզների ու այլ գյուղերի խաղողագործները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը՝ դժգոհելով խախողի մթերման ցարծ գնից։
Panorama.am-ի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից Կարեն Սիսակյանը պատմեց, որ տարիներ շարունակ խաղողի մեկ կգ-ը գործարաններն ընդունում են միջինը 140 դրամով, այն պարագայում երբ թանկացել են ոռոգման ջուրը, դիզվառելիքը, թունաքիմիկատները։
«140 դրամը գին չի։ 120 դրամ է ինքնարժեքը նստում գյուղացու վրա։ Բա 20 դրամով ապրել կլինի˚, էդ գինը մեզ ձեռ չի տալիս։ Անցած տարի 120 դրամով են ընդունել, դրանից մի քանի տարի առաջ 140-150 դրամով»,-դժգոհության պատճառը ներկայացնում է գյուղացին։
Սիսակյանի խոսքով, այս տարի խաղողի բերքը շատ քիչ է։ Նրա հաշվարկով, թունաքիմիկատը նախորդ տարվա համեմատ թանկացել է 30 տոկոսով, վառելանյութը նախկին 6800 դրամի փոխարեն այս տարի գնել են 9600-9800 դրամով, ոռոգման ջուրը մեկ հա-ի համար եղել է 62 հազար դրամ, այս տարի՝ 104 հազար դրամ։
«Ամեն ինչը թանկացել է, խաղողի գինը մնացել է նույնը։ Էսօր էն ամենամեռած գինը պետք է լինի 180 դրամ։ Անցած տարի եկան լոլո կարդացին, ճգնաժամ է, գինը իջացրեցին, ըտենց էլ մնաց, բա հետո˚»,-ասաց գյուղացին։
Ավելի վաղ կնքած պայմանագրում մթերման գին նշված չէ, բացի այդ էլ, այս տարի խաղողի բերքն ավելի քիչ է։ Գյուղացու խոսքով, եթե խնդիրը չլուծվի, ստիպված նստելու կամ պառկելու են ճանապարհի մեջտեղում։
Նշենք, որ խաղողագործների խնդիրը տարեցտարի մնում են չլուծված, իսկ խաղողի սեզոնին նրանց բողոքելը արդեն դարձել է «նորմ»: Կուտակված խնդիրները ու հակասությունները՝ հարակից նյութերում:
Հարակից հրապարակումներ`
- Գինեգործությունն արագ տեմպերով զարգանում է, բայց Հայաստանում գինու համար խաղող չկա. Ավագ Հարությունյան
- Հայաստանում խաղողի ռեեստր կստեղծվի
- Նախարարը՝ ֆրանսիացիներին. Հայաստանն ունի խաղողի երեք տեսակ, որոնք չեք գտնի այլ երկրներում
- Խաղողագործները ստիպված լուռ համակերպվում են մթերող ընկերությունների սահմանած գների հետ. «Ժողովուրդ»
- Խաղողագործներն այգիները մշակելու փոխարեն՝ կառավարության դռներն են ընկած. «Առավոտ»
- Փոխնախարարը վեճի բռնվեց բողոքի դուրս եկած խաղողագործների հետ
- Խաղողագործները կառավարության շենքի դիմաց են
- Վարչապետը Արարատում կրկին հանդիպել է խաղողագործներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան