Բիչախչյան. Երևանում ընտրողների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է
Այս պահին ոստիկանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ընտրողների ցուցակներում չլինեն անճշտություններ։ «Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
«Դրա համար պետք է նաև մեր հասարակության աջակցությունը, ժողովուրդը պետք է հետևի ցուցակներին, անճշտությունների, կրկնությունների դեպքում ահազանգի 011-37-02-36 հեռախոսահամարով»,-ասաց վարչության պետն ու հիշեցրեց, որ ոստիկանության պաշտոնական էջում՝ police.am-ում հրապարակվել են ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ։
Բիչախչյանը հիշեցրեց, որ 2017-ի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի ընտրողների ցուցակներում հայտնաբերվել են 350 մահացած անձանց տվյալներ, նրանց մահը գրանցված չի եղել, մահվան վկայական չի եղել։
«Այս պահին էլ ոստիկանությունը ցուցակների ճշգրտման աշխատանքներ է իրականացնում, ամեն ինչ արվում է, որ ցուցակները կասկած չհարուցեն քաղաքացիների մոտ։ Ընտրողների նախնական թիվը 850 հազար 124 է, 2017-ին Երևանի ավագանու 842 հազար 147 է եղել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան