Լեհաստանը զբոսաշրջիկների թվով առաջ է անցել Պորտուգալիայից և Շվեյցարիայից
2017 թվականին Լեհաստան է այցելել 18,3 մլն զբոսաշրջիկ, ինչը 2016 թվականի համեմատ 4,5%-ով ավելի է: Այս մասին գրում է eurointegration.com-ը՝ ներկայացնելով Լեհաստանի սպորտի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալները:
Վիճակագրական տվյալների համաձայն, Լեհաստանը առաջատար է Կենտրոնական-Արևելյան Եվրոպայում զբոսաշրջիկների թվով և շրջանցել է այնպիսի երկրների, ինչպիսիք են Պորտուգալիան (11 մլն զբոսաշրջիկ), Շվեյցարիան (11 մլն) և Նորվեգիան (6 մլն), որոնք ճանաչված տուրիստական ուղղություններ են:
«Լեհաստանը գրավիչ է ոչ միայն եվրոպացիների համար, այլև զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունեցող Չինաստանի և Մերձավոր Արևելքի բնակիչների համար: Բարելավվում են ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, հյուրանոցներ: Ինչպես տուրիստներն, այնպես էլ օտարերկրյա լրագրողները նշում են, որ Լեհաստանում հաճախորդների սպասարկումը գտնվում է եվրոպական մակարդակի վրա»,- ասել է Լեհաստանի զբոսաշրջային պալատի ներկայացուցիչ Եվա Կուբաչիկը:
Միևնույն ժամանակ նա նշում է, որ դա ոչ միայն տուրիստական ընկերությունների և նախարարության շնորհիվ է, այլև տեղական իշխանությունների ներկայացուցիչների