Քաղաքական 16:59 04/09/2018 Տարածաշրջան

Լեզվա-կրոնական գործոնի շահարկումը ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Սեպտեմբերի 3-ին ղրղզական Չոլպոն-Աթա քաղաքում կայացած թուրքալեզու պետությունների համագործակցության 6-րդ գագաթնաժողովին, որի թեման էր «Երիտասարդությունը և ազգային սպորտը», մասնակցել և ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Եվ անկասկած, անկախ քննարկվող թեմատիկայից, ելույթի մի մասը նվիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ներկայացրել հարցի վերաբերյալ ադրբեջանական մոտեցումները, խոսել 20% հողերի, 7 շրջանների, ՄԱԿ ԱԽ բանաձևերի ու Խոջալուիի դեպքերի մասին։ Վերջում հույս է հայտնել, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կառուցողական դիրքորոշում կընդունի և շուտով «մեր տարածքները կազատվեն օկուպացիայից, կվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կտիրի խաղաղությունն ու համագործակցությունը»։
Նախ անդրադառնանք հանդիպման ձևաչափին, ապա այս հայտարարության բովանդակությանը։

Թուրքալեզու երկրների խորհրդի նիստին մասնակցեում էին 4 անդամ երկրների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի նախագահները, ինչպես նաև որպես հյուր Ուզբեկստանի նախագահը և Հունգարիայի վարչապետը։

Եթե առաջին հինգ պետությունների մասնակցությունը լեզվական հիմքով ձևավորված այս միավորմանը հասկանալի ու տրամաբանական է, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը նման ձևաչափով հանդիպումներին ոչ միանշանակ է։ Վերջինս իր վարած ոչ-լիբերալ և ավտորիտար քաղաքականության համար հակասական կերպար է դարձել Եվրոպայում։ Նա հարում է նաև ազգայնական շրջանակներին, որոնք քարոզում են սպիտակ ռասայի գերակայությունը, և միաժամանակ փորձում է վերադառնալ էթնիկ արմատներին՝ գովաբանելով թյուրքական ժողովուրդների հետ ունեցած հունգարացիների արյունակցական կապը։ 2015թ. Ղազախստան կատարած այցի ժամանակ Օրբանը նույնիսկ հայտարարել էր, որ այդտեղ իրեն զգում է տանը՝ ի տարբերություն ԵՄ-ի։ Օրբանը հայ հանրությանը հայտնի դարձավ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու խայտառակ գործարքով, որի հետևանքով կասեցվեցին հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները։

Այս ձևաչափով, այն է՝ լեզվական և էթնիկ արյունակցական հիմքով գումարված հանդիպմանը նախագահ Ալիևի հայտարարությունը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ ադրբեջանական կողմը ԼՂ հակամարտության շրջանակներում չի խորշում, ավելին, ակտիվորեն շահարկում է և լեզվական, և էթնիկ և նաև կրոնական գործոնը (Իսլամական համագործակցության կազմակերպության միջոցով)։ Այդ կերպ փորձ է արվում աղավաղելու հակամարտության պատճառները և նրան հաղորդելու կրոնական ու էթնիկ վտանգավոր երանգներ, ինչը չի նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին։ Հասկանալի է, որ այդ միջոցով Ադրբեջանը ցանկանում է մոբիլիզացնել իր բարեկամ երկրներին և լրացուցիչ ճնշում բանեցնել հայկական կողմի վրա։

Միաժամանակ էթնիկ ու կրոնական գործոնի շահարկումը վկայում է, որ հակամարտության բուն պատճառների վերաբերյալ ադրբեջանական փաստարկները բավարար չափով ամուր չեն առանց հուզական գունավորումների քննարկումների համար։

Բովանդակային առումով Ալիևը այս հայտարարությունում կրկնում է իրենց հայտնի մոտեցումները և միաժամանակ հայկական կողմից ակնկալում է կառուցողականություն։ Այս հասկացության ադրբեջանական մոտեցումն է, որ զարմացնում է․ լինել «կառուցողական» նշանակում է, որ Հայաստանը պետք է  գնա միակողմանի զիջումների և հակամարտությունը պետք է լուծի ադրբեջանական ըմբռնումներին համահունչ։ Լավ կլիներ, որ ադրբեջանական իշխանությունները կառուցողականության կոչ անելուց բացի հանդես գան նույն կերպ և սեփական վարքագիծն ու դիրքորոշումը բերեն կառուցողական դաշտ։

Այդ ժամանակ թերևս կարիք չէր լինի սպորտին կամ այլ ոլորտներին նվիրված միջոցառումների ընթացքում խոսել անվտանգության ու հակամարտության մասին, իսկ էթնիկ-արյունակցական կապերը և կրոնական համերաշխությունը կծառայեր համակեցության ու խաղաղության մեջ միասին ապրելու համամարդկային նպատակների իրագործմանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}