Լևոն Վահրադյան. «Պատրաստ եմ համագործակցել ՀՖՖ-ի հետ»
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը։ Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նախարարն անդրադարձել է նաև սեպտեմբերի 22-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին:
Վահրադյանը նշել է, որ որևէ խնդիր չունի ՀՖՖ-ի հետ, կողմ է առողջ հարաբերություններին և դա վերաբերում է բոլոր ֆեդերացիաներին: Նախարարը փաստել է, որ պատրաստ համագործակցել ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և դա ամենևին կապ չունի, կլինի ընտրություններից առաջ, թե հետո:
Նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է նաև հաշվետվություն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան