Ծառուկյան. Կաշառք տվողը պետք է ձերբակալվի
«Մեր խոսքը գործ է, եթե երևանցին մեզ վստահեց, ձայն տվեց, մենք իրականացնելու ենք մեր մեծ ծրագիրը»,-հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Մոսկվա» կինոթատրոնում Երևանի ավագանու՝ ԲՀԿ ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշեց, մայրաքաղաքում առաջնահերթ են վերելակների, հասարակական տրասպորտի, բնակելի շենքերի կառուցման խնդիրները։
«Երևանում շենքերը կառուցվում են ոչ թե երևանցիների, այլ բիզնեսի համար»,-ասաց Ծառուկյանն ու հաշվարկեց, որ տասը տարի ամսական 150 դոլար վճարելով երևանցի ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել։
Ծառուկյանը նշեց, որ շատ փակագծեր չի ցանկանում բացել, ծրագիրը մշակելիս բոլոր խնդիրներին ուշադրություն են դարձել, ցանկանում են քաղաքը տեսնել գեղեցիկ ու բարեկեցիկ։
«Կոչ եմ անում ԲՀԿ ավագանու թեկնածուներին չվիրավորել մյուս թեկնածուներին, ցանկացած թեկնածուի նկատմամբ լինել հարգալից, միայն թույլ մարդը կարող է այլ թեկնածուին, հակառակորդին վիրավորել։ Մարդը պետք է իր գիտելիքով, պահվածքով հզոր լինի, իրար վրա ցեխ շպրտել նշանակում է, որ տվյալ մարդը շատ թույլ է։ Խնդրում եմ՝ երևանցիներին ներկայացնել մեր ծրագիրը, մեր մոտեցումը։ Երևանցիները կցանկանա՞ն ծանոթանալ ծրագրին, իրենք են ապրելու այս քաղաքում, իրենց երեխաները։ Մեզ ձայն չտան, չենք նեղանալու։ Մենք ոչ թե եկել ենք այստեղ օգտվելու, այլ այդ պատասխանատվությունը չարչարանք է»,-ասաց ԲՀԿ առաջնորդը։
Դիմելով ցուցակում ընդգրկվածներին՝ նա հայտարարեց, որ կաշառք բաժանելու մասին որևէ բան չի ասել, չի հանձնարարել։
«Դրանք ավելորդ խոսակցություններ են։ Տիկին Զոհրաբյանը այնպիսի գումարներ չունի, որ բաժանի։ Կաշառքի մասին խոսք լինել չի կարող, դա բացառված է, կաշառք տվողը պետք է ձերբակալվի ու պատասխանատվության ենթարկվի, քաղաքական գաղափարներ պետք է լինեն, ծրագրեր պետք է լինեն»,-ասաց նա։
Ծառուկյանն ավելացրեց՝ իրենք պատրաստված են, Նաիրա Զոհրաբյանին շատերն են ճանաչում, նրա անցած ուղին էլ գիտեն, նվիրված է։
«Որ ժամին էլ զանգեն, նա պատրաստ է քաղաքացու կողքը լինելու, նրա խնդիրը լսելու, բարձրաձայնելու, օգտակար լինելու։ Ես նրա կողքն եմ լինելու»,-հայտարարեց կուսակցության նախագահը՝ ավելացնելով, որ պարտվելու դեպքում պատրաստ են շնորհավորել հաղթողին։
Հարակից հրապարակումներ`
- «Ծառուկյան» խմբակցության անդամը դեմ է Նաիրա Զոհրաբյանի առաջադրմանը
- Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը
- Ցուցակներում պետք է ընդգրկվեն ԱԺ-ում աշխատելու ունակ կանայք. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան