Կոնվերս բանկի աջակցությամբ բարելավվել են Գյումրու երկու դպրոցի կրթական պայմանները
Գյումրու թիվ 18 և թիվ 29 հիմնական դպրոցների սաները ուսումնական տարին դիմավորել են բարելավված կրթական պայմաններում:
Կոնվերս Բանկից մանրամասնում են, որ Բանկի աջակցությամբ թիվ 18 հիմնական դպրոցին նվիրել է էլեկտրոնային գրատախտակ և երաժշտական կենտրոն, իսկ թիվ 29 հիմնական դպրոցում նորոգվել է դասասենյակներից մեկը և էլեկտրոնային գրատախտակ է տեղադրվել:
«Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցությունը տարբեր՝ այդ թվում կրթական ոլորտում: Կոնվերս Բանկի հետ համատեղ հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվեց այս ամռանը: Դրա շրջանակներում տեխնիկապես վերազինվեցին Գյումրու հանրակրթական դպրոցներից երկուսը, զգալորեն բարելավվեցին կրթական պայմանները: Հուսով ենք, որ Կոնվերս Բանկի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում»,-ասել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:
«Կոնվերս Բանկը կարևորում կրթության որակի և պայմանների բարելավման նախագծերին աջակցությունը: Վերջին տարիներին մենք աջակցության ծրագրեր ենք իրականացրել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ աջակցելով լաբորատորիաների, համակարգչային սենյակների ձևավորմանը, դպրոցների կահավորմանը և այլն, իրականացնելով կրթության խրախուսման ծրագրեր: Սա Շիրակի մարզպետարանի հետ կրթության ոլորտում համագործակցության խոստումնալից սկիզբն էր»,-նշել են Կոնվերս Բանկում:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկն ավարտել է երեք արժույթներով պարտատոմսերի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկ. Դեպի Իտալիա փոխանցումներ՝ մատչելի սակագներով
- Կոնվերս Բանկը կաջակցի ֆինթեք ստարտ ափ-երի իրականացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին