«Հրապարակ». Օգոստոսի վերջին հարկային տեսուչները գործարարներին խնդրել են կանխավճար կատարել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարկային մուտքերի մասով թեև պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն մասնավորապես օգոստոսին դա հեշտ չի եղել։ Ավելի ճիշտ, դատելով գործարար շրջանակներից ստացված տեղեկություններից, դա հաջողվել է նախկին աշխատաոճին անցնելու գնով՝ կանխավճարների ինստիտուտը վերականգնելով։
Օգոստոսի վերջին օրերին գրեթե բոլոր հարկային տեսուչները զբաղված են եղել գործարարներին զանգահարելով և խնդրելով կանխավճար կատարել, որ պլանը կատարվի։ Եթե սրան գումարենք նաև այն, որ կառավարության վերջին նիստում ՊԵԿ նախագահին «խոսքից զրկելու» վարչապետի քայլը մեծ աղմուկ հանեց, ապա կարելի է ենթադրել, որ ՊԵԿ-ում իրավիճակն այնքան էլ պարզ չէ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները