ՊԵԿ. Որոշում է կայացվել «Սպայկա» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում գյուղմթերք արտահանող «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները և դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված համապատասխան հաշվարկներ:
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակիայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, քրեական գործով որոշում է կայացվել «Սպայկա» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Հարակից հրապարակումներ`
- «Սպայկա». Ընկերությանը վերագրվող չարաշահումների մասին տեղեկացել ենք մամուլից
- «Սպայկա»-ում ՊԵԿ ստուգումները չեն խոչընդոտել մթերման գործընթացը. Aravot.am
- ՊԵԿ. Խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում