Ջիգարխանյանի նախկին կինն իրեն մեղավոր չի համարում
Հայտնի դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան, չի ընդունում իր նկատմամբ առաջադրված՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման մեղադրանքը։
«Ես ինձ մեղավոր չեմ համարում»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ դատական նիստից առաջ լրագրողներին ասել է նա։
Դատական նիստն անցկացվել է փակ ռեժիմով։
Քննության վարկածով, կինը թատրոնի աշխատասենյակներից մեկում տեղադրել էր տեսախցիկ՝ գաղտնի նկարահանելու համար։ Ավելի ուշ կադրերը ցուցադրվել են հեռուսաալիքներից մեկով։
Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ շուրջ սկանդալը ծագել էր 2017 թվականի աշնանն այն բանից հետո, երբ հայտնի դերասանը մեղադրել էր իր կնոջը խաբեության մեջ և հայտարարել նրանից բաժանվելու մասին։ Դրանից հետո Վիտալինան ազատվել էր թատրոնից։ Պաշտոնապես նրանք ամուսնալուծվել էին նոյեմբերի 27-ին։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը բացում է նոր թատերաշրջանը
- Ջիգարխանյանի նախկին կնոջ գործն ուղարկվել է դատարան
- Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ Արմեն Ջիգարխանյանը կվերադառնա թատրոն. Արթուր Սողոմոնյան
- Փաստաբանը հերքել է Ջիգարխանյանին հիվանդանոց տեղափոխելու մասին լուրերը
- Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի վիճակի մասին
- Ջիգարխանյանի երիտասարդ կինը նրան ցանկացել է «երկար ու տանջալի մահ»
- Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես ամուսնալուծվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան