Ատոմակայանը նվազեցրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել 4 527.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.8%-ով։
Նշված ժամանակահատվածում ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է 11.2%-ով և կազմել 1 874.2 մլն կՎտ ժամ, իսկ ՀԷԿ-երի արտադրությունը՝ 3.4%-ով և կազմել 1 505.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Այս տարվա հունվար-հուլիսին 28.4%-ով աճել է նաև ջերմային էներգիայի արտադրությունը՝ կազմելով 24.9 հազար հեգաջոուլ:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Վիճկոմիտեից, այս տարվա յոթ ամիսներին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 143.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15.1%-ով:
16.7%-ով նվազել է նաև հողմային էլեկտրակայանների արտադրությունը և կազմել 1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:
Նշենք նաև, որ արևային էլեկտրակայանների արտադրության ծավալները հունվար-հուլիսին կազմել են 2.5 մլն կՎտ ժամ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին