Հասարակություն 10:30 20/08/2018 Տարածաշրջան

Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Ստամբուլ թեթև սրտով չես գնա,-մտածում եմ ես ու խմում Պոլսից հետս բերած ղահվեն, -բայց սրտիդ կեսը այնտեղ թողած էլ հետ կգաս՝ լրացնում եմ ինքս ինձ: Գնում ես Ստամբուլ, հետ ես գալիս Պոլսից: Խմբագիրս ասել է պատմեմ Ստամբուլյան արձակուրդի մասին: Հիմա նստել ու մեկ առ մեկ հիշում եմ:

Առաջինը Գրիգորն է: Չէ, էլի սխալ ասացի ՝ Կրիկորը: Պոլսահայերը առհասարակ Բ_Պ_Փ , Գ_Կ_Ք հնչյունները մեզնից տարբեր են ասում ու գրում: Գրիգորը Կրիկոր է, Կարոն՝ Գարո,Պալյանները՝ Բալյաններ: Օդանավակայան ինձ դիմավորելու է եկել  Կրիկորը:  Նա ծնվել ու մեծացել է Մալաթիայում, հետո տեղափոխվել Պոլիս: Մալաթիայում դժվար կյանքով է ապրել, այնտեղ հայերեն սովորելու համար պայմաններ չեն եղել, երիտասարդ ժամանակ եկել է Պոլիս, ընկել հայաշատ համայնք, ամուսնացել հայուհու հետ, բայց հայերեն այդպես էլ չի սովորել: Օդանավակայանից գնում ենք Կրիկորի տուն: Հեյբելիադա կղզում գտնվող նրա տուն նավով ենք գնում: Իմ չիմացած թուրքերենով ու Կրիկորի չիմացած հայերենով փորձում ենք խոսել:  Կրիկորը մի տեսակ վատ է զգում իր հայերեն չիմանալու համար, բայց նա ունի շատ լավ արդարացում՝ իր երեխաներն ու թոռներն ի տարբերություն իրեն գիտեն հայերեն,  հաճախում են եկեղեցուն կից հայկական դպրոցներ: 

Ճանապարհին երևում են 4 կղզիները: Անցնում ենք Քինալիադա կղզու մոտով, Կրիկորի աչքերը կայծկլտում են:  Քինալիադան, կամ ինչպես հայերն են ասում, Քնալը, հայկական կղզի է, բնակչության 90 տոկոսը հայեր են: Կրիկորի երեխաներն ու քույրն էլ են այստեղ ապրում:  Հայերն ընդհանրապես սիրում են իրար կողք ապրել, Ստամբուլի ցանկացած մասում տուն գնելիս նրանց համար առաջնահերթությունը հայ հարևաններն են:

Կրիկորի կյանքի ամենավառ գույնը  Աննան է՝ նրա  կինը, ով  մշեցի-մալաթցիացի է արմատներով: Նրանք հենց Մալաթիայի մասին զրուցներով էլ իրար գրավել են: Քինալիադա կղզում նրանք հաճախ են երեկույթների մասնակցում մալաթցիացիներով: Ի դեպ նման ճաշերին Հայաստանից գնացած հյուրեը աստղերի պես են: Ընկերուհիս պատմում է, որ մի անգամ պատիվ է ունեցել նման երեկոյի մասնակցել գրեթե բոլորը եկել, մոտեցել ողջունել են հայաստանցու ներկայությունը իրենց ճաշին:

Կրիկորի քույրը՝ տիկին Անկինը, աշխարհի ամենահամեղ տոլման է պատրաստում՝ հատուկ Մալաթիայի բաղադրատոմսով: Համեմված գառան մսով լցոնում են չորացրած բանջարեղենները: Տոլմա պատրաստելը երկար գործընթաց է, նախապես մաքրում են բանջարեղենը, հանում միջուկը, պատշգամբով մեկ պարաններ կախում ու չորացնում, հետո արդեն լցոնում ու եփում: Հացն էլ են Մալաթիայի հայերին հատուկ թխում, ու ընդհանրապես այդ կղզում մի փոքրիկ Արևմտյան Հայաստան է ապրում, ամեն գավառ իրեն հատուկ սովորույթներով ու կենցաղով: Բայց զբոսնելիս հայերեն խոսք շատ չես լսի: Լեզվի խնդիրը շատ լուրջ է Պոլիսում: Երևի թե պետական միջամտություն լինի, որովհետև ի տարբերություն կրոնի, որտեղ հայերն ավելի պահապանողական են,  լեզուն վերացման վտանգի տակ է: Պոլսահայերի հայերն չխոսելը համայնքի լուրջ խնդիրներից է: Համայնքի գերակշիռ մասը հայերեն չի խոսում: Ինձ հետ համամիտ է նաև Պոլսի համայնքի ներկայացուցիչ տիկին Դիանան. «Դժբախտաբար, ահարկու կնահանջե հայերենը, հայկական  վարժարաններ հաճախող աշակերտների թիվը սարասափլի քիչ է, նոր երիտասարդությունը նախընտրում է տեղի լեզուն կիրառել՚:

Այսօր Ստամբուլում գործում է 18 հայկական կրթական հաստատություն, որից 14-ը պատկանում են Հայ առաքելական, 4-ը՝ կաթոլիկ համայնքին:

Երկրորդը տիկին Շաքեն է, ում տեսնում եմ Պոլիսում: Նա Կրիկորի հարևանն է: Շաքեն ծնվել ու մեծացել է Պոլիսում, հայերեն խոսում է ավելի գեղեցիկ , քան ես և դուք: Կխնդրեի տիկին Շաքեից մեջբերումները կարդալ Վարդուհի Վարդերեսյանի ձայնով:



-Օ՜, պարոն Կրիկոր, բարի օր, աղեկ եք, հյուր ունեք, ինչպես տեսնում եմ:
Կրիկորը հասկացավ տիկին Շաքեին, բայց պատասխանեց թուրքերեն: Ես չեմ կարող նկարագրել ութսունամյա տիկնոջ խանդավառությունը, երբ իմացավ Հայաստանից եմ եկել:
-Ախ, անուշիկս, Հայաստանեն եկած  ես, ճամփաներեն հոգնե՞լ ես, երկա՞ր ես մնալու: Խաղողօրհնեքին էստեղ կլինե՞ս գնանք եկեղեցի:

Ասում եմ, որ ընդհանրապես չեմ հոգնել, երջանիկ եմ, որ Պոլիսում եմ ու որ անպայման կգնանք եկեղեցի:  Տիկին Շաքեն ինձ թողնում, դառնում է Կրիկորին՝ այսօր գոնե մեկ հայերեն բառ սովրե՞լ ես, հոգիդ պիտի էնքան ուտեմ, մինչև սովրես: Անգամ կատուս ավելի լավ գիտի հայերեն, քան դու, Կրիկոր տղա, ամոթ է: Հետո հպարտությամբ նայում է ինձ ու ասում՝ կատուս հայ է: 
«Ամա՜ն, այս գիշեր ինչ անուշ եմ քնանալու, -շարունակում է շաղակրատել տիկին Շաքեն,-գիտես որտեղից եմ եկել, Քինալադայի մեր եկեղեցուց, այսօր Հայաստանից՝ Վանաձորից, Սեբուհ սրբազանն էնպես աղոթք կարդաց, հոգիս փառավորվել է: Շատ անուշ էր: Խաղողօրհնեքին հարկ կլինի Մարիամ Աստվածածնի տաճարը գնալը Պոլսո մեջ, պատրիարքարանի հովանու ներքո է, հասկցա՞ր, իմացա՞ր»:

Ասում եմ, իհարկե, գիտեմ, իմ ծրագրերի   պարտադիր տեսնելիքի մեջ է Պոլսի Մայր եկեղեցին:  Մեկ էլ ուրախացած ձեռքերը զարկում է իրար, կարծես մի բան է հիշել. «Այդ ատեն արդեն խաղող կկարողանանք ուտել, միչև օրհնեքը բերան չեմ տա»:

Ես անասելի հուզվել եմ, ոչ թե որովհետև խիստ աստվածապաշտ կամ կրոնավախ եմ, այլ որովհետև այսքան մեծ սեր կա, հավատ կա, կյանք կա, արժեքներ կան, հայ ու Հայաստան կա՝ այսքան հեռու մի կղզում:

Աչքիս առաջ Երևանի փողոցներով ընդդեմ եկեղեցու բողոքողներն են, սոցիալական ցանցերում իրենց աթեիստությունը բոլորի աչքը մտցնողներն են, ամեն ինչ արժեզրկողներն են, Հռոմի պապից ավելի կաթոլիկներն են:  Ինչքան տարբեր են Հայաստանի ու Սփյուռքի հայերը: Երևի Հայատանում անհոգություն կա, ինչ-որ բան, ինքնություն կորցնելու վախ չկա:

Կոստանդնուպոլսում  572 թվականին  է ստեղծվել հայոց առանձին կրոնական համայնքը: 1461 թվականին Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո հայոց պատրիարքության հիմնադրումից ի վեր Ստամբուլում կառուցվել է 55 հայկական եկեղեցի, ինչպես առաքելական, այդպես էլ ավետարանչական և կաթոլիկ։ Եկեղեցիներից մոտ 36-ը գործում են մինչ մեր օրերը։

Կրիկորի հարևաններից հաջորդը ում մասին կցանկանայի պատմել Արշալույս մայրիկն է: Մի երեկո նա մեզ Մարաշի դոնդուրմա է հյուրասիում ու մրգեր: Մրգերը մնում են, ձեռք չենք տալիս: Աննան ինչքան համոզում, ստիպում է, ձեռք չենք տալիս: Հաջորդ առավոտյան տեսնում եմ, ասում է՝ գիտես, որ այդ միրգը չփչանա, կոմպոտ եմ եփել, երեկոյան կգաք խմելու: Այո, գաղթականների բոլոր սերունդները գենետիկ կոդով զգում են ապրված արհավիրքները, սովը: Ուտելիքի հանդեպ վերաբերմունքը դաստիարակություն է, ուտելիքի բարոյական արժեքը ուրիշ է:

Հայկական հետքը Ստամբուլում ամենուր է: Օր օրի զարգացող Ստամբուլում այն անջնջելի է: Միայն Պալյանների թողած ժառանգությունը թույլ է տալիս հպարտորեն ասել՝ այս քաղաքը հայերն են զարդարել: Բացի այս, կան զուտ հայկական թաղամասեր՝ Շիշլի, Քուրթուլուշ, որտեղ ամեն քայլին մի հայի ես գտնում: Օրինակ, հայկական թաղամաս տանող ճանապարհին է պարոն Հակոբի դեղատունը, հաջորդն աչքի է ընկնում Վարդան Օհաննեսյանի ոսկյա զարդերի խանութի ցուցանակը՝ նաև հայատառ: Ի դեպ՝ նա Ստամբուլի կենտրոնում պատրաստել և վաճառում է Ցեղասպանության խորհրդանիշ Անմոռուկներ:

Հայերի գտնում ես այնտեղ, որտեղ անգամ չես փնտրում: Շատ երկար ժամանակ լուսանկարիչ էի փնտրում, Ստամբուլում ֆոտոշարք անելու համար: Հավանում եմ Իգնիս Սանատ անունով օգտատիրոջ լուսանկարները, սկսում եմ գրել, պարզվում է ամուսնական զույգ է, որտեղ տղան հայ է, աղջկա հայրն է հայ, մայրն ուկրաինուհի: Վերջ, որոշված է, այդպիսի սուրբ գործը հայը հային կվստահի: Պայմանավորվում ենք 2 ժամ պտտվել քաղաքում, լուսանկարվել… հանդիպումից անցել է 8 ժամ, ես և իմ նոր ընկերները արդեն ողջ քաղաքը ոտնատակ ենք տվել, ճաշել միասին, ընթրել: Ամուսինը՝ Կարենը, հայաստանամոլ էր,  քանի որ ծրագրում էր կնոջ հետ գալ Հայաստան, ինձ համոզում էր գայթակղեմ Էմմային Հայաստանի գանձերով…Վստահ եմ՝ շուտով կգան ու առաջինը նրանց կտեսնենք Տաթևի վանքում: Այնքան լեգենդ գիտեր Տաթևի մասին, որ մեր երկրում կարող էր գիդ զբոսաշրջիկավար էլ աշխատել:


Հայերի մասին Սամբուլում գիտեն բոլորը: Զբոսաշրջիկը ազգություն չունի, այստեղ նրանք միշտ սիրված ու սպասված են, բայց երբ զբոսաշրջիկը սկսում է խոսել պատմական հայրենիքի ու Ցեղասպանության մասին, միանգամից սկսում են մտածել՝ եկել ես հող ուզելու: Այնտեղ կա դասագրքային  4 T-երի վախ, որը յուրաքանչյուր թուրքի համար մղձավանջ է: Դա իրենից ներկայացնում է թուրքերեն բառերի հապավում, որը 4 գործողություն է՝ Ցեղասպանությունը ներկայացնել աշխարհին, ճանաչել տալ Թուրքիային, փոխհատուցում պահանջել և հող ուզել:

Կան շատ թուրքեր, որ հավատում են Ցեղասպանություն եղել է, բայց երբեք չեն ընդունի, որովհետև ինչ է լինելու հետո, ինչպես են փոխհատուցելու: Էրդողանի ցինիկ ցավակցությունները Ապրիլի 24-ներին նրանց ավելի ու ավելի է հույս տալիս հավատալ իրենց հորինած ստին: Ի դեպ, պետք չի թեթև նայել հնչող հայտարարություններին, ասել, թե դա ներքին լսարանի համար է ու անցնել առաջ: «Ինչպես եք վերաբերվում հայերին» հարցը տվել եմ ազգությամբ թուրք տաքսու վարորդի, նավաստու, մատուցողի, շեֆ խոհարարի, լրագրողի, պատմաբանի, երգչուհու, ուսուցչուհու ու հաշվապահի: Նրանք բոլորն էլ, լավություն անելու կարգով ասում են՝ մեր պես մարդ են՝ «իսան»:

Դա անում են անգիտակցաբար, լավ մղումներով, որովհետև իրենց մեջ խոր արմատներ ունի այն միտքը, որ հայերը երկրորդ տեսակի մարդ են, հիմա իրենք այնքան բարի են, որ մեզ տանում հավասարեցնում են իրենց: Ի դեպ՝ քաղաքականության մասին խոսելիս, նրանք բոլորը մեխանիկորեն խոսում էին Էրդողանի ձայնով ու տոնայնությամբ: Այ այդքան ուղիղ է նրա ազդեցությունը իրեն կրկնօրինակող ժողովրդի վրա: Ցանկացած ներքին լսարանի համար արված հայտարարություն ուղիղ ազդում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի վրա:

Քաղաքականությունն ու Էրդողանը ամենավերջին բանն են, որ կուզենայի Պոլիսի մասին պատմելիս խոսել: Իրականում վերջում պիտի Խաղողօրհնեքը լիներ:

Պոլսի աթոռանիստ Մարիամ Աստվածածնի բակում եմ, Խաղողօրհնեք է:

Տաղավար տոները այս եկեղեցում պերճաշուք են առհասարակ, այս մեկը հատկապես, որովհետև նաև Մարիամ Աստվածածնի օրն է: Եկեղեցու զանգերը ղողանջում են: Մի տեսակ խեղդվում եմ, Ցեղասպանություն իրագործած երկրում հայերը եկեղեցական տոն են նշում: Դեռ երբեք ոչ մի եկեղեցու զանգ ինձ համար այդքան մեծ խորհուրդ չէր ունեցել:




Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
Խոշոր հրդեհ «Վստրեչի» կամրջի մոտ, կա վիրավոր
Նոյեմբերի 6-ին, ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
22:58
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
22:40
Իրանը կզարգացնի հարաբերությունները հարևանների հետ՝ անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքից. Փեզեշկիան
Իրանը մտադիր է ընդլայնել գործընկերությունը հարևան և իսլամական երկրների հետ, նրան չի հետաքրքրում, թե ով է դարձել ամերիկյան նոր առաջնորդը։ ՏԱՍՍ-ը...
Աղբյուր` Panorama.am
22:21
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակը է ուղղել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակ է ուղղել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ...
Աղբյուր` Panorama.am
22:00
ԿԲ-ին և ողջ պետական ապարատին ստիպում են «Թել-Սել»-ի փոխարեն այդ ապարատները հագեցնեն համապատասխան ծառայություններով. Մեսրոպ Մանուկյան
«Երևանի քաղաքապետարանին եմ հարցնում՝ տղե՛րք, երբ օրական 600 հազար ուղևորափոխադրում էիք ներկայացրել, ինչպես էիք այն հաշվել։ Եթե...
Աղբյուր` Panorama.am
21:33
Մեր շատ սիրելի ու սպասված արբանյակի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Մեր շատ սիրելի ու սպասված ԱՐԲԱՆՅԱԿԸ, որից արդեն 2,5 տարի է՝ Հայաստանի նորմալ...
Աղբյուր` Panorama.am
21:21
44-ամյա գյումրեցին սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի շենքը
Գյումրու տնակներից մեկում բնակվող 44-ամյա Ա․ Գ․-ն երկու օր շարունակ զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն՝ սպառնալով զենք ճարել...
Աղբյուր` Panorama.am
20:53
Էստոնիան պատրաստ է շարունակել աջակցությունը և կիսել իր կուտակած փորձն ու գիտելիքները․ Քրիստեն Միխալ
Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում  Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն...
Աղբյուր` Panorama.am
20:38
Քաղաքացիները չեն կարողանում մետրոյից օգտվել՝ գերծանրաբեռնվածության պատճառով
Սոցիալական ցանցերում քաղաքացիները քննադատում են Մետրոպոլիտենի աշխատանքը՝ նշելով, որ գերծանրաբեռնված են։  Լրագրող Նարեկ Կիրակոսյանը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:11
Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը
Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան...
Աղբյուր` Panorama.am
19:59
ԵԱԶԲ-ը չի կայացրել որոշում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի ֆինանսավորման վերաբերյալ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) չի կայացրել որոշում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի ֆինանսավորման վերաբերյալ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:41
Թրամփը կավելացնի ռազմական աջակցությունն Իսրայելին․ Բրայզա
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի և նույնիսկ կավելացնի ռազմական աջակցությունն Իսրայելին իր նոր ժամկետում, սակայն պայմանով, որ...
Աղբյուր` Panorama.am
19:28
Հաջողություն ենք մաղթում հայկական ակումբին կարևորագույն խաղում․ ՀՖՖ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անդրադարձել է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի՝ «Չելսի» —...
Աղբյուր` Panorama.am
19:11
Շատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում՝ Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին իր ելույթի ընթացքում հույս է հայտնել, որ Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
19:02
Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցրած Վարուժան Ավետիսյանի որդին մեղավոր է ճանաչվել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել: Նրա նկատմամբ որպես պատիժ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին
Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի...
Աղբյուր` Panorama.am
18:20
Վարորդներից բազմիցս կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար պաշտոնյաների մեղադրանք է ներկայացվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայում բախում է տեղի ունեցել ոստիկանության և ընդդիմության միջև
Թուրքիայում շարունակվում են խմորումներն ընդդիմադիրների և իշխանությունների միջև, որը սկսել էր մարտյան ՏԻՄ ընտրություններում ձայների 49 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Եթե տրանսպորտի ուղեվարձը բարձրացնում եք, ուրեմն այդ դեպքում եկեք ժողովրդից գույքահարկ մի հավաքեք. Մեսրոպ Առաքելյան
Երևանի քաղաքային իշխանությունները հայտարարում են, թե տրանսպորտային ռեֆորմ անելու համար գործող ուղեվարձի չափը անընդունելի է և 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
17:53
ԿԳՄՍՆ. Հրազդանի կիրճում հնագիտական շերտեր կամ հուշարձանների պահպանությանն առնչվող խնդիրներ չեն հայտնաբերվել
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն այսօր ահազանգել էր՝ Հրազդանի կիրճում...
Աղբյուր` Panorama.am
17:44
ԱԺ նախագահը և ՔՊ-ական երկու պատգամավոր առաջարկում են տեղափոխություն կատարել օրհներգում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը առաջարկում են...
Աղբյուր` Panorama.am
17:12
Գերագույն հոգևոր խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել ՀՀ անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ
Նոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և...
Աղբյուր` Panorama.am
17:01
Վիգեն Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտեն, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում
«ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունը նախ և առաջ ուղղված է Հայաստանի իշխանություններին։ Այն ասում է՝ հստակ տվյալներ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Փաշինյանը Բուդապեշտում շփվել է Էրդողանի հետ
Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կառավարությունն առաջարկում է հարկել անհատ շինարարներին, բրոկերներին և այլ մասնագետների
«Օրենքի նախագծով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը...
Աղբյուր` Panorama.am
16:38
Տիկնիզյան. Փառք Աստծո, ես միջազգային փորձ ունեմ Հայաստանի հավաքականի շնորհիվ
Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է իր մոտիվացիայի մասին՝ ռուսական թիմերի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:19
Գումարի կառավարության մասնաբաժինը հետ ենք պահանջելու քաղաքացուց և նման դեպքեր ունեցել ենք. Գևորգ Պապոյան
«ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լաբորատոր կապիկները փախել են հետազոտական կենտրոնից
Ոստիկանությունը բնակիչներին հորդորել է փակ պահել դռներն ու պատուհանները, որպեսզի կապիկները չմտնեն իրենց տները և չշփվեն նրանց հետ:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում
17:15 07/11/2024

Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}