Հնդկաստանում ավարտում են աշխարհում ամենաբարձր արձանի կառուցումը
Հնդկաստանի Գուջարատ նահանգում ավարտվում է արձանի կառուցման աշխատանքները, որն աշխարհում ամենաբարձրն է լինելու։ Նյուզռու.քոմը գրում է, որ բարձրությունը լինելու է 182 մետր, որը երկու անգամ բարձր է Նյու Յորքի Ազատության արձանից։ Պատվանդանի հետ միասին բարձրությունը 240 մետր է։
Այս մեծ հուշարձանը մարմնավորում է «Հնդկաստանի անկախության համար պայքարողը» Սարդար Պատելի պատկերը։
Արձանի կառուցման համար հնդկական կառավարությունը ծախսել է շուրջ 430 միլիոն դոլար։ Այս նախագիծը, որի գաղափարի հեղինակը վարչապետ Նարենդրա Մոդին է, բազմաթիվ անգամ քննադատության է ենթարկվել։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան