Ճապոնիայում ավելի քան 300 հազար բնակիչ է տարհանվել՝ թայֆունի պատճառով
Մոտեցող «Ջեբի» թայֆունի պատճառով Ճապոնիայի իշխանությունները ստիպված են եղել Կոբե և Հիրոսիմա քաղաքների ավելի քան 300 հազար բնակիչներին տարհանելու կոչ անել։ «Իզվեստիա»-ն գրում է, որ չեղյալ է հայտարարվել շուրջ 632 ավիաչվերթ, ինչպես նաև գնացքների մի մասը։
Թայֆունը Ճապոնիային է մոտենում հարավ-արևելքից և շաժվում հյուսիս, այսպիսով, չորեքշաբթի առավոտյան այն կանցնի երկրի ողջ տարածքով։
Ճապոնիայի համար սա այս տարվա ամենաուժգին փոթորիկն է, քամու ուժգնությունը հասնում է 45 մ/վ-ից մինչև 60 մ/վ։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում