«Վրացական երկաթուղու» հետ ձեռք բերված պայմանավորվածությունը վերջնական է. Աշոտ Հակոբյան
«Լարսի աշխարհագրական դիրքն այնպիսինն է, որ անսահմանափակ անցակետեր չեն կարող կառուցվել։ Համոզվել ենք, որ այդ ժամանակ որևէ քաղաքական նկատառում չկար», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը՝ անդրադառնոլավ Լարսի անցակետի ընդլայնման հարցին։
«Լարսի ճանապարհը կառուցելիս ոչ ոք չի հաշվարկել, որ երրորդ երկրից՝ Թուրքիայից կանցնեն դեպի Ռուսաստան, և որևէ մեկը չէր հաշվարկել, որ Բաթումին կդառնար այդպիսի տուրիստական մեծ կենտրոն»,-նշեց նախարարը։
Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցին, Աշոտ Հակոբյանն ասաց, որ այն վերաբերում է միայն բեռափոխադրումներին, և դա Հարավային Օսիայի հատվածն է. «Ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսական և վրացական կողմերի և շվեցարական SGS ընկերության միջև, որպեսզի այդ կազմակերպությունը կարողանա միջանկյալ այդ հատվածում կատարի մեր բեռնափոխադումները», - նշեց նա։
Ինչ վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, որով դեպի Հայաստան ուղարկվող բեռների տեղափոխման արժեքը զեղչվում է 52 տոկոս, նախարարը նշեց, որ այդ պայմանավորվածությունը ներկայումս անժամկետ է. «Վրացական հատվածում 52 տոկոս զեղչելու դեպքում հայկական բեռները Երևան կհասնեն 1 տոննան 24 դոլար նվազ արժեքով»։
Նախարարի խոսքով՝ դեպի Հայաստան երկաթուղով փոխադրվող հացահատիկի համար հատուկ սակագների կիրառման վերաբերյալ պայմանավորվածությունը վերջնական է։
Նա հայտնեց, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Վրաստանի գործընկերոջ հետ, քանի որ պայմանավորվածություն ձեռք բերելիս նշված է եղել, թե առանձին դեպքերում կարող են բեռնափոխադրումներ իրականացվել նաև մեքենաներով։
«Այդ «առանձին դեպքերը» բացված չեն և մենք հիմա խնդիր ունենք պարզելու, թե դրանք ինչին են վերաբերում՝ կուտակումներին, ծովի ալեկոծությանը, թե այլ դեպքերին», - հավելեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները Փոթի նավահանգիստ-Հայաստան հաղորդակցությունում նվազում են 52 %-ով
- Նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ
- Ամեն ինչ արվում է, որ ցորենի ներկրման ժամանակ գնային փոփոխություններ չլինեն. Արմեն Փամբուխչյան
- Վրաստանի կառավարության այդ որոշումը հացահատիկի շուկայում տանելու է գների բարձրացման. Շարմազանովը՝ Վոլսկուն
- Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են
- Վերին Լարսում պետք է արդիականացվեն որոշ կանոնակարգեր և տրվեն ինժեներական լուծումներ
- ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը թեժ գիծ է գործարկել Վերին Լարսի անցակետում կուտակումների հետ կապված
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում