Աստղիկ Հակոբյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն
Ռիգայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում հիանալի արդյունք է գրանցել մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Աստղիկ Հակոբյանը, վաստակելով 9 հնարավորից 7 միավոր և արժանացել արծաթե պարգևի:
ՀԱՕԿ-ից տեղեկացնում են, որ Հակոբյանը նաև 130 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Նշենք, որ այս հաջողությունը արդեն 3-րդն է Աստղիկի համար այս տարում:
Հունիսին պատանի շախմատիստուհին հիանալի ելույթ էր ունեցել Սպիտակ Նավակ մրցաշարում, հուլիսին հաղթող դարձել Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում:
Աստղիկ Հակոբյանի մարզիչն է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան