Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը շարունակում են նախապատրաստվել
Սեպտեմբերի 21-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը: Ավագյանը կմենամարտի WBC international silver գոտու պաշտպանության համար: Մրցակիցը ռուս ուժեղագույն բռնցքամարտիկ Եվգենի Սմիռնովն է, ով անցկացրած 14 մենամարտում պարտություն չի կրել:
Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմենամարտի նաև Երիցյանը, ով ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Շարոնովի հետ: Վերջինս անցկացրած 14 մենամարտերից 9-ում հաղթանակ է տոնել, 3-ում կրել է պարտություն, 2 մենամարտ ավարտել ոչ-ոքի արդյունքով:
Ինչպես տեղեկացնում է «Punch Boxing»-ը, հայ բռնցքամարտիկները շարունակում են նախապատրաստվել կարևոր մենամարտերին: Նշվում է, որ արձակուրդից վերադարձել է և «Punch team»-ին է միացել նաև Նարեկ Աբգարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան