Լարված վիճակ է Արարատ-Երևան ճանապարհին
Արարատի մարզի Այգավան, Լուսառատ, Շիրազլու ու այլ գյուղերի բնակիչները փակել են միջպետական նշանակության ճանապարհը։
Ինչպես Panorama.am-ին պատմեցին գյուղացիները, նրանք բողոքում են խաղողի մթերման ցածր գնից։ Արարատցիներին էլ տեղեկացրել են, որ այս տարի մեկ կգ խաղողն մթերող ընկերությունները գնելու են 140 դրամով։
Գյուղացիները պամեցին, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը խոստացել է հանդիպել գյուղացիներին, սակայն մինչ այս պահը նա բողոքի վայր չի ժամանել։
Հիշեցնենք, որ այսօր նույն բողոքով Արմավիրի մի շարք գյուղերի բնակիչներ դուրս էին եկել բողոքի։
Հարակից հրապարակումներ`
- Գինեգործությունն արագ տեմպերով զարգանում է, բայց Հայաստանում գինու համար խաղող չկա. Ավագ Հարությունյան
- Խաղողագործ. Դառել ենք հեռուստաաստղ, որտեղ միկրոֆոն ենք տեսնում, վազում ենք, բողոքում ենք
- Կմշակվի Գինեգործության և խաղողագործության զարգացման 2017-2021 թթ ռազմավարական ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան