Նաիրա Զոհրաբյան. Մենք երևանցիներին չենք բաժանելու յուրայինների ու օտարների
«Իմ տեսակով ես ֆանատիկ մարդ եմ։ Իմ տեսակով ես մարդ եմ, ով պատրաստ է ցանկացած առաքելության, պատրաստ է դա անել անձնվիրաբար, նվիրումով՝ չխնայելով անգամ սեփական կյանքը»,-հայտարարեց Երևանի քաղաքապետի՝ ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ։
«Ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն արդարացնեմ ձեր և երևանցիների վստահությունը, սա իմ կյանքի կրետոն է եղել»,-ասաց Զոհրաբյանը։
Նա նշեց, որ փարձառություն չունի կոռուպցիայի, ատկատների մեջ, սակայն քաղաքական ճանապարհ է անցել, խոստացավ, որիրենց հաղթանակի դեպքում Երևանից ոչ ոք ոչինչ չի գողանալու։
«Ես այս հարցում ավելի կոշտ եմ լինելու, քան ուժային կառույցները։ Կարծում եմ, որ մեր քաղաքական ուժի անցած ճանապարհը վկայում է այդ մասին։ Մենք երևանցիներին ներկայացնելու ենք, թե ինչպես ենք տեսնում հիմնախնդիրների լուծումը, մենք ասելու ենք, թե ինչ ներդրումներով ենք անելու այդ լուծումները»,-ասաց քաղաքապետի թեկնածուն։
Նա որոշեց փակագծեր բացել, ասաց՝ շատ ներդրողներ դիմել են Գագիկ Ծառուկյանին աղբի վերամշակման, վերելակների արտադրության, կանաչապատման ծրագրերով։
«Երևանը, պահպանելով իր պատմական, ավանդական դեմքը, պետք է դառնա 21-րդ դարի քաղաք, պետք է նրա թոքերը բացենք։ Բազմաթիվ ներդրողներ պատրաստ են լուրջ ներդրումներ անել Երևանում, բոլոր խնդիրները լուծելի են, եթե լինի վստահելի իշխանություն»,-նշեց թեկնածուն՝ նշելով, որ եթե Երևանի 80 մլրդ դրամ բյուջեն չգողացվի, շատ հարցեր լուծում կստանան, բացի այդ ծրագիր են մշակել, թե ինչպես պետք է ավելացնել Երևանի բյուջեն։
Նաիրա Զոհրաբյանը նաև հայտարարեց՝ իրենք երևանցիներին չեն բաժանելու յուրայինների ու օտարների, մերոցականների ու հակառակորդների, Երևանի մեջ բարիկադ չեն դնելու։
«Մենք ասում ենք՝ մենք բոլորս մեկ ենք, մենք բոլորս Երևանն ենք, մենք բոլորս Հայաստանն ենք, մենք ասում ենք, գնում ենք ազատ ու արդար ընտրությունների»,-ասաց թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին