«Ժառանգությունը» հրապարակել է իր ընտրական ծրագիրը
Սեպտեմբերի 23-ին նախատեսվող քաղաքապետի և ավագանու ընտրություններում 12 մասնակիցներից պաշտոնապես 5-րդ համարի ներքո գրանցված «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հրապարակել է մայրաքաղաքային իր ամբողջական ծրագիրը:
Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ծրագիրը ներառում է հատվածներ, որոնք վերաբերում են քաղաքացիական իրավատեր ու հաշվետու կառավարմանը, համատիրությունների և քաղաքի զարգացման ծրագրերին, բնապահպանությանը, առողջապահությանը, կրթությանն ու մշակույթին, խաղաղությանն ու պաշտպանվածությանը, օրինական ու պատասխանատու կառուցապատմանը, անօթևանության բացառմանն ու աշխատատեղերի բացման հրամայականին, մարդավայել կոմունալ սպասարկմանը և որակյալ հանրային ծառայություններին, բարեկարգ, լուսավոր փողոցներին ու ասֆալտապատ ճանապարհներին, հարմարավետ, մատչելի հանրային տրանսպորտին և բարենպաստ գործարար միջավայրին:
Հրապարակման առթիվ «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը կոչ է արել անմիջապես իրականացնել Երևան քաղաքի գույքագրման բազմաոլորտային վերլուծականը`ընդերքից մինչև նրա իրավասության տակ գտնվող յուրաքանչյուր տիրույթ, տարածք ու ծավալ:
«Երևանը ողջ Հայկական աշխարհի սիրտն ու նյարդային համակարգն է, և մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի մեր հին ամրոցը դառնա համաշխարհային կարգի ժամանակակից մայրաքաղաք», - ասել է Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան