Կարևոր եմ համարում արվեստագետնետրի մշակույթի գործիչների դիրքորոշումը քաղաքական հարցերում. Մակունց
Ավագանու թեկնածուների ցուցակներում մշակութային գործիչների առկայությունը մշակույթը չի տանում քաղաքականացման։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
«Կարևոր եմ համարում արվեստագետների մշակույթի գործիչների, ընդհանրապես ՀՀ ինտելեկտուալ կուռ զանգվածի դիրքորոշումը քաղաքական հարցերում։ Պետք է լինես գաղափարների, նաև քաղաքիդ նվիրյալը, որպեսզի փորձես առաջ տանել այն ծրագրերը, նախագծերն ու տեսակետները, որոնք բխում են քաղաքի զարգացման շահերից։ Ողջունում եմ, որ մտավորականները նույնպես ցանկանում են ներկայացնել, առաջ տանել իրենց ասելիքը, և որոշիչ դերակատարում ունենալ»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ մշակույթի, արվեստի զարգացումը բոլորովին կապ չունի որպես քաղաքացի քո դիրքորոշումը հայտնելու հետ և քաղաքի ապագայի զարգացման հետ կապված մտքերդ կիսելու, աշխատանքներ կատարելու հետ։
Նշենք, որ «Իմ քայլ»-ը կուսակցությունների դաշինքի առաջին համար դերասան պրոդյուսեր Հայկ Մարությանն է, ցուցակում է նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի երգիչ Արթուր Մանուկյանը, Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Խաչատրյանը, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը գլխավորում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, պատմամշակութային հուշարձանների պահպանության, մշակույթի, ոլորտների այլ ներկայացուցիչներ։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարությանն էլ ընդունել է, որ որոշ ձևակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել. Փաշինյան
- Հայկ Մարության. Կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս
- Ավագանու ընտրություններին մասնակցող 13 քաղաքական ուժերի ցուցակներն ու առաջին համարները
- Մենք շարժվում ենք առաջ՝ դեպի հաղթանակ. Անահիտ Թարխանյան
- Անահիտ Թարխանյանը խոստանում է առաջիկա 4 տարում Երևանում 30 հազար աշխատատեղ հիմնել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան