Հռոմի հուշարձանները քանդվում են
Վերջին օրերին Հռոմում տեղի է ունեցել երկու արտակարգ պատահար։ Վեստի.ռու-ն գրում է, որ զբոսաշրջիկներն ականատես են եղել, թե ինչպես 25 մետր բարձրություն ունեցող Հռոմեական ֆորումի պատերից քարեր են ընկել, որևէ մեկը չի տուժել։ Ավելի վաղ փլուզվել էր 16-րդ դարի Սուրբ Հովսեփի եկեղեցու տանիքը, որի ներսում շատ արժեքավոր որմնանկարներ կան։ Փլուզման պահին եկեղեցու ներսում մարդ չի եղել։ Հռոմեական ոստիկանությունը սկսել է ուսումնասիրություն։
Այս դեպքերը կրկին ստիպել են խոսել այն մասին, որ հռոմեական հուշարձանները վերանորոգման կարիք ունեն. դրանց ռեստավրացիայի համար փորձում են ներգրավել մասնավոր ներդրողների, քանի որ Հռոմի ժառանգությունն այնքան հսկայական է, որ պետական գանձարանի միջոցները բավարար չեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում