Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը
Ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պարբերականը հիշեցնում է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի վարչապետն արդեն երրորդ անգամ է այցելում Ռուսաստան։
Փաշինյանի այցին նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում կայացած հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորմանը։
Հիշեցնենք, որ երեկ առաջին կուրսի ուսանողների հետ հանդիպմանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մտահոգություն էր հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ինչպես նաև խոսել Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Մեզ մտահոգում է, որ քննվում են տասը տարվա վաղեմության իրադարձություններ
- Լավրովը հայտարարել է, թե ինչ են ակնկալում լսել Փաշինյանից
- Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերի
- Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին. Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան