ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է, այլ չի հրապարակում իր կողմից արված բացահայտումները. Վանեցյան
ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է, այլ ուղղակի չի հրապարակում իր կողմից արված բացահայտումները: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ես ի սկզբանե ասել եմ, որ ճիշտ չեմ համարում ԱԱԾ-ի հրապարակային աշխատանքը, բայց ստեղծված իրավիճակից ելնելով, սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր և հրապարակայնությունը շատ-շատ էր։ Կամաց-կամաց, հարգելի լրագրողներ, խնդրում եմ սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու»,- նշեց Արթուր Վանեցյանը:
Դիտարկմանը, թե գործերի մասին էլ չի խոսելու, ԱԱԾ տնօրենը նշեց, որ դրանց մասին ասելու է, բայց թույլատրելիի սահմաններում:
Հարցին՝ դա իր որոշո՞ւմն է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Իմ որոշումն է եղել։ Չէ, բաց լինելու եմ, խնդրում եմ չշփոթել, ուղղակի փորձելու ենք հնարավորինս սահմանափակել հարցազրույցները, քանի որ կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն այդքան չպետք է հրապարակային լինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները