Զեյնալյան. «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետն ազատվել է ծառայությունից
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամաններով քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություններ են իրականացվել:
««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակել եմ Վազգեն Առաքելյանին, «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ «Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Ղազարյանին:
Մեկ այլ հրամանով «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները