Գերմանիայում մեկնաբանել են դժգոհությունը՝ Էրդողանի հետ ֆուտբոլիստների սկանդալային լուսանկարից
Գերմանիայի ֆուտբլային միության ղեկավար Ռ. Գրինդելը մեկնաբանել է թուրքական ծագմամբ գերմանացի ֆուտբոլիս Մեսութ Օզիլի ազգային հավաքականից հեռանալու հետ կապված սկանդալը։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով «Советский спорт»-ին։
Աշխարհի առաջնություն 2018-ից առաջ Օզիլն ու կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը քննադատության էին ենթարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ լուսանկարի համար, իսկ առաջնությունից հետո Օզիլը հայտարարել էր հավաքականից հեռանալու մասին։
«Մենք կողմակից ենք հարգանքի, հանդուրժողականության, արդար խաղի, խոսքի ազատության և մամուլի ազատության։ Էրդողանի հետ այդ նկարը վրդովվեցնում է մեր երկրպագուներին, որովհետև Թուրքիայի նախագահ Էրդողանը չի պաշտպանում այդ արժեքները»,- ասել է Ռ. Գրինդելը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի երկրպագուները Գերմանիայում լայնածավալ ցույցեր են անցկացնում
- Մերկելը հարգում է Օզիլի՝ Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու որոշումը
- Օզիլը Էրդողանի հետ հանդիպման պատճառով հեռանում է Գերմանիայի հավաքականից
- Մխիթարյան. Օզիլի հետ խաղալը հրաշալի կլինի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան