Ես պատրաստ եմ ստանձնել երևանցիներին առաջնորդելու պատասխանատվությունը. Արտակ Զեյնալյան
«Ես պատրաստ եմ ստանձնել Երևանը կառավարելու, երևանցիներին առաջնորդելու պատասխանատվությունը»,- այսօր Թումանյան 9 հասցեում «Լույս» դաշինքի նախընտրական գլխավոր շտաբի պաշտոնական բացման արարողության ժամանակ լրագրողներին ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
Նա նշեց, որ իրենք այժմ հստակեցնում են ծրագրերը, վերջին շտրիխներն են անում, հանդիպում են համյանքի բնակիչների հետ, արձանագրում են խնդիրները, որոնք տեղ կգտնեն իրենց ծրագրերում և իրենք դրանք իրականացնելու են։
«Ամենակարևոր ուղերձը, որ մենք ուզում ենք հղել Երևանին, այն է, որ ուզում ենք Երևանին միավորել, դարձնենք համայնք, որպեսզի երևանցին ստանձնելով պատասխանատվություն, իրականացնելով իր իրավունքը՝ տեղական ինքնակառավարում իրականացնելու, Երևանը կառավարելու, նաև ունենա մեծ պատասխանատվություն, որպեսզի իրականացնի իր երազանքը»,- ասաց Ա. Զեյնալյանը։
Հարցին՝ «Ելք» դաշինքն ավագանու ընտրություններին մասնակցելու է երկու ուժով, դա տարաձայնությո՞ւն է դաշինքի ներսում, թե՞ մարտավարական հարց է, Ա. Զեյնալյանն ասաց. ««Ելք դաշինքն ընտրություններին մասնակցում է երկու ձևաչափով։ Սա, կարծում եմ, լավագույնն է աջակցելու համար ժողովրդավարության արմատավորմանը»։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլի առանձի՞ն եք մասնակցելու հարցին ի պատասխան քաղաքապետի թեկնածուն ասաց. «Որևէ բան այս պահի դրությամբ հնարավոր չէ ասել, կմոտենա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ այդմ մենք կորոշենք»։
Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությանը, որը շատ քննադատվեց, նա ասաց. «Հայկ Մարությանն ընդունել է, որ ինքը սայթաքել է, և, կարծում եմ, պետք է դադարեցնել նրան քննադատելը։ Յուրաքանչյուրը կարող է սայթաքել, և մենք սայթաքածներին չենք խփելու։ Նա մեր ընկերն է, բարեկման է, տարիքի և փորձի հետ միասին նաև կշտկվեն դրանք»։
Յուրաքանչյուրն, ով ունի ընտրական իրավունք, իրավունք ունի նաև որոշում կայացնելու, թե ում օգտին տա իր քվեն: Մենք իրականացրել ենք հեղափոխություն նաև հոգիներում, այն սիրո, հանդուրժողականության, համերաշխության հեղափոխություն է, և մենք չենք տարբերակելու, բաժանելու, ընտրելու թիրախներ հետապնդելու համար։ Մարդիկ ազատ են, և մենք չպետք է մերժենք որևէ մեկին, անկախ նրանից՝ նրանք որքան ընտրազանգված ունեն։ Մարդը Հայաստանում, Երևանում ազատ պետք է լինի, մենք որևէ մեկին չենք մերժելու, մենք ներառական կառավարում ենք իրականացնելու»:
Միաժամանակ Ա. Զեյնալյանը կարծիք հայտնեց, որ Հանրապետական կուսակցությունը միասնական որոշում չի կայացնելու և որևէ մեկին չի աջակցելու:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարությանն էլ ընդունել է, որ որոշ ձևակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել. Փաշինյան
- ՀԺԱՄ-ը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- Ավագանու ընտրություններին մասնակցող 13 քաղաքական ուժերի ցուցակներն ու առաջին համարները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան