«Ժողովուրդ». Տեղյակ չեմ` ինչ կեղծ փաստաթղթերի մասին է խոսքը. Ալիկ Սարգսյան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ում ևս մեկ քրեական գործ է հարուցվել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ` կապված այդ օրը լուսադեմին Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունների հետ»:
Մարտի 1-ի դեպքերից հետո` մինչև 2011թ., ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած, այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է` արդյո՞ք իրեն հրավիրել են ՀՔԾ հարցաքննության:
Սակայն նա այդպես էլ հստակ պատասխան չի տվել. «Ի՞նչ կարևոր է` ինձ կանչել են, թե չեն կանչել: Եթե ինձ հետ կապված հարցեր են լինում, ես պարզաբանումներ անում եմ»: Ինչ վերաբերում է մարտի 1-ի լուսադեմին կատարվածին, այնուհետև ոստիկանական բռնությունները թաքցնելու նպատակով կեղծ փաստաթղթեր սարքելուն, Սարգսյանն ասել է, թե այդ ամենն իր օրոք չի եղել: «Տեղյակ չեմ` ինչ կեղծ փաստաթղթերի մասին է խոսքը: Վերջապես անցել է 10 տարի: Ես ինչպե՞ս կարող եմ հիշել` ինչ փաստաթղթեր եմ կարդացել այդքան ժամանակ առաջ»,-թերթին ասել է նա:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները