Զուրաբ Ծերեթելին կստեղծի Իոսիֆ Կոբզոնի բրոնզաձույլ հուշարձանը
Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին հայտարարել է, որ պլանավորում է մինչև տարեվերջ ավարտել Իոսիֆ Կոբզոնի բրոնզաձույլ քանդակը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Կոբզոնի հուղարկավորության ժամանակ Ծերեթելին ասել էր, որ քանդակում կշարունակի վերարտադրել երգչի և պատգամավորի ուրույն կերպարը:
Հայտնի քանդակագործը Կոբզոնի քանդակը սկսել է ստեղծել դեռ երգչի կենդանության օրոք: Ըստ Ծերեթելիի՝ Կոբզոնը տեսել է քանդակի մակետը և շատ հավանել: «Հուշարձանի բարձրությունը 2,4 մետր է: Հնարավոր է, որ մինչև տարեվերջ հասցնեմ այն ավարտին հասցնել»,- ասել է քանդակագործը:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը մահացել է օգոստոսի 30-ին: Նա գրեթե 13 տարի պայքարել է քաղցկեղի դեմ: