Կոստանյանը մարտի 1-ի մասին իրեն ամենաշատ հարցերն ուղղելը տարօրինակ է համարում
Նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը խորհուրդ է տալիս Հատուկ քննչական ծառայությանը հարցնել, թե ինչպես է կարողացել նոր փաստեր բացահայտել մարտի 1-ի գործով, և թե դա ինչո՞ւ չէր հաջողվում նախորդ տարիներին։
«Հիշեցնում եմ, 2016 թվականից ես գլխավոր դատախազ չեմ, ես չգիտեմ, թե ինչու ՀՔԾ-ն այդ ժամանակահատվածում ձեռք չի բերել կամ չի տիրապետել, կամ տիրապետել է ոչ բավարար չափով այդ տվյալներին։ Ես տեղյակ չեմ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ գլխավոր դատախազ եղել է մարտի 1-ից հինգ տարի հետո, և արդեն 2.5 տարի է՝ գլխավոր դատախազ չէ։
«Նախաքննության հսկողությունն իրականացվում է այդ պահին նախաքննական մարմնի կողմից ձեռք բերածի օրինականության վերաբերյալ։ Այնուամենայիվ ես միշտ ասել եմ, որ մարտի 1-ից տասը տարի է անցել, ես գլխավոր դատախազ եղել եմ մարտի 1-ից հինգ տարի հետո, և արդեն 2.5 տարի է գլխավոր դատախազ չեմ, բայց բոլոր հարցերն ինձ են ուղղում։ Դա շատ տարօրինակ է, նաև օրինաչափ»,-նշեց Կոստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կոստանյան. Քոչարյանի անձնագիրը պահելը պետք է հիմնավորի նախաքննություն իրականացնող մարմինը
- «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու նախագծին որևէ մեկը դեմ չի քվեարկելու. ԱԺ փոխնախագահ
- ՀՔԾ. Նոր քրեական գործ` 2008 թ. մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ
- «Իրավաբանական աղբ է». Ռոբերտ Քոչարյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին
- Մարտի 1-ի գործով նոր փաստաթղթեր կան. ՀՔԾ պետ
- Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև երրորդ նախագահը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին